«Բնակարան ունենալը կապ չունի մարդու սոցիալական վիճակի հետ»․ Վահե Գևորգյան

Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի բան ասեմ հարկեր-տուրքերի մասին։
Վարչապետն ասում ա՝ կես մլն-ոց տան մեջ նստած նպաստ են ուզում, դա այլ հարց ա, բայց բնակարան ունենալը ընդհանրապես կապ չունի մարդու սոցիալական վիճակի հետ։ Նույն հաջողությամբ Բանգլադեշում ապրող անապահով մարդուն կարող եք ասել՝ «նստել են 70000 դոլարանոց տան մեջ, բայց անապահով են, ծախեք գնացեք Շամշադինում ապրեք», էդ ի՞նչ ասելու բան ա։ Պարզ չի՞, որ բնակարան ունենալը կապ չունի մարդու սոցիալական վիճակի հետ, մարդն անապահով ա, ոչ թե անտուն։ Մարդու սոցիալական վիճակը ստուգելու նորմալ մեխանիզմներ կարելի ա մտածել, եկամուտները ստուգել օրինակ, որ թոշակառուին ու սուպերմարկետի տիրոջը նույնանման չհարկեք (գույքահարկ), ինչ ա թե երկուսն էլ նույն թաղամասում են ապրում։ Կամ ի՞նչ ա նշանակում՝ ո՞վ հարկ ա մուծում հերոս ա։ Ես հասկանում եմ կոնտեքստը, կարծրատիպեր կոտրելու միտումը և այլն, բայց դա էլ անելու ձև կա, որպեսզի մարդիկ ընկալեն, ոչ թե հեգնեն։ Հերոսը նա ա, ով ինքնազոհության ա գնում, ոչ թե օրենքով նախատեսված հարկ ա մուծում։ Ժողովրդին հարկ մուծել համոզելու համար, տիեզերական բաներ մտածել պետք չի, բավական է երկու բան՝ առաջինը, որ հարկ մուծողը համոզված լինի, ու իր համար տեսանելի՝ ծախսված հարկերի արդյունավետությունը, երկրորդ՝ մարդը հարկերից չի խուսափի, եթե մուծվող հարկերից հետո կարողանում է հոգալ գոնե մինիմալ ծախսերի հոգսերը։ Քաղաքացին չի կարող հարկերը պատշաճ վճարել, եթե վճարելուց հետո չի կարողանալու կոմունալ մուծել և այլն, ուզում եք ամեն ամիս հերոսի շքանշան տվեք, դա աբսուրդ ա»։

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
146Երեկ, 12:17
«ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ճիշտ ժամանակն է»․ Արամ Սարգսյան
13020.06.2026, 19:30
«Որքան է ՀՀ հարկատուն վճարել եվրոպացիների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հակառուսական շոուի համար»․ Վահե Սարգսյան
14520.06.2026, 03:06
Վրաստանում հերքել են այլ երկրների ապրանքների անվան տակ հայկական արտադրանքը ՌԴ վերաարտահանելու մասին տեղեկությունը
39119.06.2026, 13:35
«ՀՀ-ն, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան»․ Օզերով
26619.06.2026, 09:29
«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան
19417.06.2026, 17:42
«ԵՄ-ն մշակում է ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ». #FT
53417.06.2026, 10:44
G7-ի երկրները մտադիր են խստացնել ՌԴ նավթագազային ոլորտի նկատմամբ պատժամիջոցները
52917.06.2026, 10:24