«Ուկրաինայում պատերազմին վերջ տալու` ԱՄՆ-ի բանակցային մարտավարությունն անսովոր է». Լեհաստանի արտգործնախարար

Ուկրաինայում պատերազմին վերջ տալու՝ ԱՄՆ-ի բանակցային մարտավարությունը, որը ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ներկայացրել է դաշնակիցներին Մյունխենի անվտանգության համաժողովում, «անսովոր են, բայց հույս են ներշնչում», կիրակի օրը հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Reuters-ը։ «Գեներալ Քելլոգն անձամբ ինձ և եվրոպացի դաշնակիցների շրջանակին ներկայացրեց Միացյալ Նահանգների բանակցային մարտավարությունը,- լրագրողներին ասել է Ռադոսլավ Սիկորսկին։ -Այստեղ չեմ բացահայտի։ Դա որոշակի հույսեր է ծնում։ Դրանք անսովոր են, բայց մենք դրանց հաջողություն ենք մաղթում»:
Քելլոգն ավելի վաղ CNBC-ին ասել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի համար խաղաղության ծրագիր կարող է մշակվել օրերի կամ շաբաթների ընթացքում:
Միաժամանակ Քելլոգը բացատրել է, որ Եվրոպան կարող է ֆիզիկապես ներկա չլինել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն հաշվի են առնվելու տարածաշրջանի շահերը։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00