«Ի՞նչ հեղաշրջում, Փաշինյանը գիտեր, որ Արայիկ Հարությունյանն ուզում է հրաժարական տալ»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 256 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 12:24 «Շրջափակման ժամանակ մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Իր հրաժարականի հարցն անձամբ Հարությունյանը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ երեք ամիս առաջ։ Այն ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա նրա կողմից հրաժարականի 3-րդ փորձն էր»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում օկուպացիայից առաջ տեղի ունեցած իրադարձություններին։ «Ամեն անգամ հավաքվում էին, Հարությունյանը քննարկում էր կազմակերպում՝ ասելով, որ այլևս ազդեցություն չունի, խոսքը տեղ չի հասնում, չի ձգում, իր հրաժարականը ճիշտ է։ Ամեն անգամ Բակո Սահակյանը համոզել է դա չանել։ Վերջին անգամ հայտարարել է, որ մեկ է՝ հրաժարական է տալու։ Ինքը անձամբ փորձում էր համոզել մարդկանց՝ ստանձնել իշխանությունը։ Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու էր Հարությունյանը համոզում, անուններ չեմ տալիս։ Ի՞նչ հեղաշրջում, ինչի՞ մասին է խոսքը, Փաշինյանը գիտեր՝ Արայիկ Հարությունյանն ուզում է հրաժարական տալ։ Շահարկում էին, որ շնորհավորել եմ Շահրամանյանին։ Ինձ խնդրել են, որ նրան շնորհավորեմ, քանի որ նա այդ դժվարին պահին համաձայնվել էր պարտավորություն ստանձնել»,- ասաց Քոչարյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
