«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 182 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 12:36 «Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Մեղրիի վերաբերյալ հարցին։ «Բանակցային ամբողջ գործընթացը մինչև 1999թ․ հետևյալ բովանդակությունն ուներ՝ համանախագահողները չէին ցանկանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Միշտ փորձել են տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»։ Վաշինգթոնում Ալիևն առաջարկել է՝ «եկեք իրարից պոկվենք, անջատվենք»։ Այս առաջարկում ես տեսել եմ հնարավորություն՝ ջարդելու համանախագահների կարծրատիպը։ Այո՛, մենք բանակցում էինք դա (Մեղրիի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հետ-խմբ․), ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր ինձ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները բերելու են մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր վեց շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ»,- նշում է Քոչարյանը՝ պատասխանելով նաև հարցին, թե Վազգեն Սարգսյանը տեղյա՞կ է եղել բանակցային մանրամասներին․ «Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից, ամեն ինչից, նա հանրապետության վարչապետն էր, խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էր, որևիցե լուծում առանց իր համաձայնության հնարավոր չէր: Ինքն առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը մասնակցել է այդ հանդիպմանը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով․ «Ինչո՞ւ է հիմա տաքացել այդ թեման, որովհետև կա միջանցքի հարց և ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել դա և ասել՝ «վայ, մենք ինչ կապ ունենք, դա վաղուց հանձնած էր»,- ասաց Քոչարյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
