«Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանա՛ս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել». Ռոբերտ Քոչարյան
![]() 214 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 13:24 «Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս նշել է, որ եթե 1998 թվականին հրաժարական չտար, դուք, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ էիք քաղաքացիական պատերազմի մեջ մտնել։ Այդ պնդման հիմքերից է նաև այն, որ դուք երեքով հրաժարվել էիք հրաժարական տալ։ Ձեր հուշերի գրքում գրել էիք, որ եթե նախագահն ազատեր ձեզ պաշտոնից, պայքարելու էիք․ կա՞ր զարգացման սցենար։ Բազմաթիվ գործիչներ 1998 թվականի կատարվածը որակում են որպես պալատական, նաև ռազմաքաղաքական հեղաշրջում, կիսո՞ւմ եք այս կարծիքները»,- հարցն ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին ի պատասխան նա ասաց․ «Այն ժամանակ սմս-ներով չէին ազատում, բայց այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահման էր, իսկ ինչո՞ւ չի ազատել։ Ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, որից հրաժարվել եմ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր խնդրել գալ Հայաստան։ Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
