Թրամփի պահանջներն Ուկրաինայից ավելի ծանր են, քան Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի առջև դրված պարտադրանքները. The Telegraph
![]() 951 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 23:44 Ուկրաինայի բնական ռեսուրսներին ԱՄՆ-ի հասանելիության մասին համաձայնագիրը, որն առաջարկել էր Դոնալդ Թրամփի վարչակազմը Կիևին, նախատեսում է Վաշինգթոնի վերահսկողություն հանքային և նավթագազային պաշարների, նավահանգիստների և «այլ ենթակառուցվածքների» նկատմամբ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով համաձայնագրի նախագծին։ «Դոնալդ Թրամփի պահանջը շատ հեռուն է գնում երկրի կարևորագույն հանքային ռեսուրսների վրա ԱՄՆ-ի վերահսկողություն կոչվածից: Դա վերաբերում է ամեն ինչին՝ նավահանգիստներից և ենթակառուցվածքներից մինչև նավթ և գազ»,- ասվում է հրապարակման մեջ։ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները վերցնի Ուկրաինայի ընթացիկ եկամուտների 50 տոկոսը ռեսուրսների արդյունահանումից, ինչպես նաև «երրորդ կողմերին տրված բոլոր նոր [ռեսուրսների արդյունահանման] լիցենզիաների արժեքի 50 տոկոսը»: Նման եկամուտները «կկալանավորվեն» հօգուտ ԱՄՆ-ի։ «Այս կետը նշանակում է «նախ վճարե՛ք մեզ, հետո կերակրե՛ք ձեր երեխաներին», թերթին ասել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Համաձայնագրում ասվում է, որ «հետագա բոլոր լիցենզիաների առնչությամբ Միացյալ Նահանգները կունենա առաջին մերժման իրավունք արտահանման համար պիտանի օգտակար հանածոների վերաբերյալ»: The Telegraph-ը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն է առաջարկել ԱՄՆ-ին ուկրաինական ռեսուրսներին հասանելիություն տրամադրելու գաղափարը։ Նա, ըստ հրապարակման, ենթադրում էր, որ ամերիկյան ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Ուկրաինայում՝ «ծուղակ» ստեղծելով Վլադիմիր Պուտինի համար, որը կխանգարի նրան կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։ Դա հիմնված է, մասնավորապես, այն փաստի վրա, որ որոշ օգտակար հանածոների հանքավայրեր գտնվում են երկրի արևելյան ճակատային գծի մոտ կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։ «Նա, հավանաբար, չէր սպասում, որ իր առջև կկանգնեն այն պայմանները, որոնք սովորաբար վերաբերում են պատերազմում պարտված ագրեսոր պետություններին։ Դրանք ավելի վատն են, քան Գերմանիայի և Ճապոնիայի նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցները 1945 թվականին իրենց պարտությունից հետո։ Եթե (համաձայնագրի) նախագիծն ընդունվեր, Թրամփի պահանջները կկազմեին Ուկրաինայի ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին, քան Վերսալի պայմանագրով Գերմանիայի նկատմամբ սահմանված հատուցումները»,- նշում է աղբյուրը։ |

«Արարատը պատմության մեջ մնալու է նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
1714:18
«ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը»․ Սուրեն Սուրենյանց
5414:12
«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6114:06
«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև
7514:05
Ռուբիոյի այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին
14113:22
«ՔՊ-ում հասկանո՞ւմ են, որ Հայաստանը կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում»․ Արտակ Զաքարյան
10312:36
«ՀՀ-ն պաշտպանություն է փնտրում ապառնալիքի աղբյուրի մոտ»․ Շոյգու
13712:35
«ԿԳԲ-ի պադվալը պետք է փակվի»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
16112:18
