«Ուկրաինան ավելի քան 30 տրիլիոնի հանքահումքային ռեսուրս ունի, որ անհրաժեշտ է և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմները ռեսուրսների համար են: Սա ինձանից շատ եք լսել, քանի որ ինքս պատերազմները այս տեսանկյունից եմ դիտարկում:
Ռուս-ուկրաինական պատերազմը անմասն չէ սրանից: Եվ սա արդեն բացեիբաց դրսևորվում է: Մասնագետներն ասում են, որ Ուկրաինան ավելի քան 30 տրիլիոնի հանքահումքային ռեսուրս ունի, որոնք անհրաժեշտ են և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային: Սրա մի ահռելի մասը գտնվում է հենց այն տարածքներում, որոնք Ռուսաստանը թիրախավորել է: Այս ռեսուրսակիր տարածքների արդեն 30%-ը Ռուսաստանը գրավել է: Մնացյալն էլ արևմուտքը փորձում է իրենով անել՝ Ուկրաինայի՝ իրենց պարտքերի և հաջորդող աջակցության դիմաց:
Արտաքին քաղաքականության մեջ Թրամպը, ի տարբերություն նախորդ նախագահների, բաց և ուղիղ է ներկայացնում իր տնտեսական շահը: Եվ այսպես, Ուկրաինային Թրամպի վարչակազմը ներկայացրել է առաջարկ 500 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրել՝ հանքահումքային ռեսուրսների դիմաց:
Զելենսկին առայժմ դրական չէ տրամադրված այս առաջարկին»:

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
126Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
134Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
24316.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
24816.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
21116.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
20516.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
18016.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
27515.09.2026, 16:06