«Միքայել Մինասյանը ո՛չ իմ ղեկավարն է, ո՛չ էլ աշխատողը, իմ ընկերն է»․ Ռուբեն Մխիթարյան

«Ես ունեմ շատ մեծ շրջապատ։ Ե՛վ Միքայել Մինասյանն է իմ ընկերը, ե ՛վ Արթուր Ջանիբեկյանը, և՛ Մկրտիչ Արզումանյանը․․․ Բայց անընդհատ նույն հերոսի անունն են տալիս, թող իրեն տան հարցերը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի համայնքապետի թեկնածու, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով քաղաքական մեղադրանքներին, թե իրեն ասոցացնում են նախկինների վերադարձի, մասնավորապես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։
«2021 թվականից, որ ձայն չի հանում, լռության ուխտ է տվել, ինչո՞ւ է այդպես, գուցե քաղաքական ամբիցիաները մահացե՞լ են էդ մարդու՝ Միքայել Մինասյանի մոտ, ես որպես ընկեր՝ կարող եմ ասել, որ այդպես է։
Գուցե դա նրանից է, որ ժողովուրդը պարտված ղեկավարին վերցրեց ու նորից ղեկավար սարքեց, որն էլ երկրորդ հայկական պետությունը ջնջեց քարտեզի վրայից, հիմա էլ տրաֆարետ է վերցնում, մի հատ էլ կետ է դնում ու ասում է՝ էս է այլևս մեր պետությունը․․․ Գուցե Միքայել Մինասյանը հասկացավ, որ ինքը այլևս անելիք չունի։
Միքայել Մինասյանը ո՛չ իմ ղեկավարն է, ո՛չ էլ՝ աշխատողը, բոլոր հարցեր կարող եք ուղղել իրեն, նաև իր եղբորը, որն արդարադատության նախարար էր․․․ Իմ ընկերներին եթե վաղը բերդ էլ գցեն, էլի իրենք իմ ընկերներն են մնալու, իշխանություն ունենան, էլի իմ ընկերները կմնան, ես նրանցից չեմ հրաժարվելու ինչ-որ մեկի ցանկությամբ կամ նախասիրությամբ»,- ընդգծեց Մխիթարյանը։

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
312:36
«Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել և ուրանալ»․ Տիգրան Աբրահամյան
1312:30
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2312:24
«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
2512:18
«Էսքան գնում-գալիս եք Փարիզ, ո՞նց է ստացվում, որ Ֆրանսիայի հետ առևտրի թիվն իջնում է». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3512:12
«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4811:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
4511:42
«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:36