«Արցախը վերադարձնելու հնարավորություն միայն «Նոյեմբերի 9»-ի փաստաթուղթն է տալիս»․ Սեյրան Օհանյան
![]() 194 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 10:42 «Պետք է շարունակենք պայքարը մեր ինքնության, Արցախ վերադարձի համար»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է նկատի ունենանք երեք հանգամանք; Առաջինը՝ հակամարտությունը Ադրբեջանի հետ չի ավարտվել, հակառակը՝ խորացել է։ Ադրբեջանը հայաթափեց Արցախը և այսօր էլ հանցագործ պետության ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներին։ Սա կեղծ բեմականացում է և ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ցեղասպան Ադրբեջանը իր պատիժը ստանա։ Երկրոդ հանգամանքը՝ Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է գործեն։ Երրորդը՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն միայն «Նոյեմբերի 9»-ի փաստաթուղթն է տալիս։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
