«Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով»․ Սուրեն Սուրենյանց
![]() 170 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 13:30 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին։ Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 1990-91թթ-ին՝ 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով: Նիկոլ Փաշինյանն այդ Իրական Հայաստանի գերեզմանափորն է՝ իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ: Երբ ԱՄՆ- Ռուսաստան բարձր մակարդակի շփումները լավատեսության որոշակի հիմքեր են ստեղծում, Փաշինյանը դարձյալ արկածախնդիր հաշվարկներ է կառուցում, որոնք հակոտնյա են միջազգային զարգացումների համատեքստին և որևէ աղերս չունեն մեր պետականության և նրա շահերի հետ: Նրա «գաղափարախոսական ուղերձը» Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների կողմից անտերության մատնված մեկի բացահայտ առաջարկությունն է Թուրքիային ու Ադրբեջանին: Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին՝ «Իշխանություն՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու դիմաց»: Համազգային շարժման տարեդարձի շեմին, Փաշինյանն, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը: Մենք պարտավոր ենք ընդունել այս մարտահրավերը՝ Հայաստանի իշխանությունից հեռացնելով Ալիևի փոխանորդին: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
