«Արցախյան շարժման մասին ողջ ճշմարտությունը պետք է ասվի». Ոսկան Սարգսյան
![]() 191 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 13:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր արցախյան շարժման սկզբի 37-ամյակն է։ Մեզնում երբեք փաստերով չներկայացվեց շարժման ակունքները, ազգային-ազատագրական շարժման տրանսֆորմացիան, դրանում օտար երկրների նեգատիվ դերը, շարժման պարտության պատճառները։ Հազարավորները հանուն Արցախի ու Հայաստանի տվեցին ամենաթանկն ինչ ունեին՝ իրենց կյանքը, հազարավորները հաշմանդամ դարձան, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, տասնյակ հազարավոր ընտանիքներ լքեցին հայրենիքը, հանգրվանեցին օտար ափերում։ Մի քանի հազար ընտանիք էլ այդ ընթացքում տեր դարձավ Հայաստանի ու Արցախի բյուջեներին, երկրի ընդերքին, արտերկրից վերցված վարկերին ու այսօր էլ Հայաստանում տեր ու տիրական է։ Արցախյան շարժման մասին ողջ ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի, պետք է ասվի։ Պետք է ասվի, որ նոր պայքարում չպարտվենք»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
