Հայ դատի տարածաշրջանային գրասենյակները դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը
![]() 48 Այսօր, 18:48 Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրապարակել է հայտարարություն, որում նշված է․ «Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, և Ֆրանսիայի գրասենյակները խստորեն դատապարտելով Հայաստանի հանդեպ ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, միաժամանակ հանդես են գալիս արցախահայության հիմնարար իրավունքների պատշտպանության նպատակով միջազգային իրավասու մարմնի ստեղծման օգտին։ Հայ դատի գրասենյակները համոզում են հայտնել, որ նման քայլով միջազգային հանրությունն ըստ էության լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով հակամարտությունները «լուծելու» և էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ըստ հանձնախմբերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե Հայաստանի կողմից ադրբեջանականան պահանջների կատարման և դրանց միջազգայնորեն ընդունման, այլ առաջնային հտևյալ հանգամանքների վրա․ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում Մասնավորապես, Հայ դատի հիշյալ հանձնախմբերը նկատել են․ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ Մինսկի խմբի լուծարումը խաղաղության քայլ չէ, այլ Ադրբեջանի պարտադրած պայման՝ առաջ մղելու անհավասար գործարք, որը ձեռք է բերվել ճնշմամբ և ուժի կիրառմամբ։ Այս վտանգավոր նախադեպը պարգևատրում է Արցախում Բաքվի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ապօրինի բանտարկության ու խոշտանգումների, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի համար՝ խարխլելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության սկզբունքները, որոնց մարմնավորումը ժամանակին ԵԱՀԿ Մինսկի գործընթացն էր։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵԱՀԿ-ին և դրա անդամ պետություններին կոչ է անում հավատարիմ մնալ իր հիմնական սկզբունքներին՝ դիվանագիտությանն ու արդարությանը։ Մենք հիշեցնում ենք կառույցին եվրոպական առանցքային մարմինների՝ օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Բելգիայի և Շվեյցարիայի նման երկրների հանձնառությունների մասին, որոնք ձեռնարկել են կոնկրետ քայլեր՝ պահանջելու և պաշտպանելու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո, հայ պատանդների ազատումը և Ադրբեջանի բանակի դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Այս հարցերը մնում են չլուծված՝ իրականություն, որը հասկանում են բազմաթիվ եվրոպական ղեկավարներ։ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, կրում է առանձնահատուկ պատասխանատվություն։ Փարիզն այժմ պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ պաշտպանելու այն միջազգային իրավունքի սկզբունքները, որոնց երկար ժամանակ աջակցել է։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին շարունակել ներգրավվածությունը՝ պաշտպանելու տեղահանված հայերի իրավունքները, ապահովելու գերիների ազատ արձակումը և մշակութային ժառանգության պահպանությունը։ «Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել է 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Դրա համար անհրաժեշտ է ճշմարտություն և արդարություն։ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ Առանց միջազգային միջնորդական ձևաչափի և անվտանգության գործուն երաշխիքների հնարավոր չէ հասնել Արցախյան հակամարտության կայուն կարգավորման։ Այդ ձևաչափի անգործությունն էր, որ պատերազմից հետո առիթ տվեց Ադրբեջանին բնաջնջման սպառնալիքի տակ հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին։ Այդ ձևաչափի վերացումը կխրախուսի Ադրբեջանին շարունակելու իր ցեղասպանական քաղաքականությունը՝ զուգահեռաբար վերացնելով հայերի հետքը հայկական Արցախից։ Ըստ այդմ, կոչ ենք անում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ ավելի գործուն երաշխիքներով և գործիքակազմով ապահովելու համար Արցախից բռնի հայրենազրկված հայերի վերադարձի իրավունքը, Բաքվում ապօրինի պահվող անձանց՝ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարների ազատության իրավունքը, պատմամշակութային ժառանգության պահպանության իրավունքը և արցախահայերի ինքնորոշման իրավունքը։ Հ.Յ.Դ. Հայ դատի կենտրոնական գրասենյակ 4 սեպտեմբեր 2025 թ.» Աղբյուրը` Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ |
«Մենք պետք է ուժեղ պետություն ունենանք, այլընտրանք չկա»․ Մհեր Հակոբյան
2822:30ԱԺ մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Լոնդոն
6320:18«Փառատոնի համար գումար կա, հենաշարժողական խնդիրներով երեխաների միկրոավտոբուսի համար՝ չկա»․ Մանուկ Սուքիասյան
6219:24«ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունը մեկ բառով՝ մարմնավաճառություն»․ Արսեն Ջուլֆալակյան
7919:06Հայ դատի տարածաշրջանային գրասենյակները դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը
4818:48«Եթե ժողովուրդը ճիշտ է, ապա դու հիմա ի՞նչ գործ ունես Նիկոլի «հաստ աղիքում»»․ Գագիկ Համբարյան
8118:24«Այս իրավիճակը սրում է ՀՀ-ի դիվանագիտական հեղինակության հարցը»․ Սուրեն Սուրենյանց
7217:42«Չկա ո՛չ նպատակ, ո՛չ ճանապարհ․ կա անորոշ թափառանք»․ Արմեն Հովասափյան
5617:30