Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարել է Իռլանդիայի նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին

UFC-ի նախկին երկու դիվիզիոնների չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը կոչ է արել իր կողմնակիցներին ապահովել, որ ինքը ներառվի հոկտեմբերին կայանալիք՝ Իռլանդիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկում: ՄաքԳրեգորը տեսաուղերձ է հրապարակել «Ինսթագրամ»-ում, որը ձայնագրվել է Դուբլինի կառավարության շենքի դիմաց:
«Եթե ցանկանում եք տեսնել իմ անունը նախագահի թեկնածուի քվեաթերթիկում, ես խորհուրդ եմ տալիս այսօր կապվել ձեր տեղական խորհրդականների հետ և խնդրել նրանց՝ առաջադրել ինձ»,- ասել է ՄաքԳրեգորը:
Էլոն Մասկը ՄաքԳրեգորի գրառմամբ կիսվել է X սոցիալական ցանցում և այն ուղեկցել իռլանդական դրոշներով: ՄաքԳրեգորը խոսել է նախագահի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասին դեռևս մարտին:
Անցյալ շաբաթ նա ասել է, որ արդեն «ապահովել» է իր մասնակցությունը ընտրություններին, նշում է The Irish Times-ը: ՄաքԳրեգորի անունը չի հայտնվել այն թեկնածուների ցուցակներից որևէ մեկում, որոնք կապ են հաստատել տեղական խորհուրդների հետ՝ փորձելով ստանալ նրանց աջակցությունը:
Քվեաթերթիկում ընդգրկվելու համար ՄաքԳրեգորին անհրաժեշտ է խորհրդարանի 20 անդամի կամ 4 տեղական կամ շրջանային խորհուրդների աջակցությունը:
37-ամյա ՄաքԳրեգորը վերջին անգամ մենամարտել է 2021 թվականի ամռանը UFC 264-ում ամերիկացի Դասթին Փուարիեի դեմ։ Իռլանդացին նախկինում բազմիցս ասել է, որ պլանավորում է վերադառնալ ութանկյուն, բայց դա դեռ տեղի չի ունեցել։
Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 24-ին, թեկնածուների առաջադրումը կավարտվի սեպտեմբերի 24-ին։ Նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի, քան 2 անգամ։ Իռլանդիայի նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է, բայց նրա լիազորությունների մեջ են մտնում վարչապետի, նախարարների և դատավորների նշանակումը, ինչպես նաև օրինագծերի ստորագրումը։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
99327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
102027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
115026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42825.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51424.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53624.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53524.10.2026, 10:24