Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի
![]() 233 Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 08:54 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները (Մ-4, ձյուն) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
Երկրպագուները «Զվարթնոց»-ում դիմավորեցին Ռոնալդուին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
122:48ԵՄ առաջնորդների և Թրամփի միջև «թեժ» զրույց է կայացել. #Bild
3122:39Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
5422:27«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար»․ Լիա Սարգսյան
4222:18«Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ այն վերադարձվել է՝ շտկումների համար»․ ԶԼՄ
3021:54«Նորք Մարաշում շների նոր այգին և դպրոցի իրավիճակը». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3321:48«Աշոտ Մինասյանին ազատազրկելու են առյուծի վանդակում զենք հայտնաբերելու համար». Հովհաննես Իշխանյան
4121:36«Նարեկ Մկրտչյանի եղբայրն առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով»․ ԶԼՄ (տեսանյութ)
4721:24