«QR համակարգի ներդրումը լուրջ խնդիր է ստեղծում տնտեսվարողների համար»․ Տիգրան Քեյան

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «QR համակարգը և բիզնեսների առևտրային գաղտնիքի ռիսկերը։
Նոր QR համակարգի ներդրումը լուրջ խնդիր է ստեղծում առևտրային գաղտնիքի պաշտպանության տեսանկյունից։ Տնտեսվարողները փաստացի պարտադրված են տրամադրել իրենց կոմերցիոն տվյալները, որոնք, բացի հարկային մարմիններից, կարող են հասանելի դառնալ նաև երրորդ կողմերին, այդ թվում՝ մասնավոր ընկերություններին։ Հստակ չէ, թե ինչ մեխանիզմներով է ապահովվելու այդ տվյալների պաշտպանությունը և ինչ երաշխիքներ կան, որ դրանք չեն օգտագործվի շուկայական մրցակցության կամ այլ շահարկումների նպատակով։ Առանց հստակ կանոնակարգման, այս համակարգը կարող է խաթարել բիզնեսների տվյալների գաղտնիությունը և ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ։
Կառավարությունը պետք է տրամադրի պարզաբանումներ և երաշխավորի, որ QR համակարգը չի դառնա առևտրային գաղտնիքի խախտման գործիք։ Տնտեսվարողները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները և բարձրաձայնեն այս խնդիրը, քանի դեռ այն վերածված չէ շուկայական անհավասարության գործիքի»։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
8118:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43101.09.2026, 18:24