«ՄԼ Մայնինգ»-ի տարածքից անհետացել է սնանկ ճանաչված ընկերությանը պատկանող՝ մոտ 500 մլն դրամ արժողությամբ ապրանք
![]() 592 Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 15:42 Փետրվարի 18-ին Ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանը հայտնել, թե ՀՀ սնանկության դատարանի վճռով 2024թ. մարտի 13-ին «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում 2024թ. նոյեմբերի 1-ին «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում կատարվել է «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող գույքի գույքագրում, որի ժամանակ գույքագրվել է 87 անվանում ունեցող գույք, որի արժեքը կազմել է 110 մլն 337 հազար 50 դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի գույքը փաստացի 2023թ. հունվարի 30-ի դրությամբ 1725 անվանացուցակով գտնվել է Բաբաջանյան 42/5 հասցեում՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում և փաստացի գույքագրման ժամանակ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքից անհետացել կամ ոչնչացվել է 1638 ապրանքատեսակ, որի ընդհանուր արժեքը կազմել է 479 մլն 911 հազար 611 դրամ: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց
32711:06Քալիֆորնիայում ուժգին պայթյուն է որոտացել (տեսանյութ)
23509:34Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
266Երեկ, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
469Երեկ, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
212Երեկ, 12:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
457Երեկ, 10:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
32430.06.2025, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
30330.06.2025, 13:18