Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«ՔՊԿ-ն շարքային ուղևորին դիտարկում է որպես հանցագործ»․ Սոնա Աղեկյան

«ՔՊԿ-ն շարքային ուղևորին դիտարկում է որպես հանցագործ»․ Սոնա Աղեկյան
131
Երեկ, 15:36

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊԿ-ն շարքային ուղևորին դիտարկում է որպես հանցագործ։
Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքի նախագիծը, որով սովորական քաղաքացուն՝ ուղևորին, դիտարկում են որպես ենթադրյալ իրավախախտի, ում կարող են տեսանկարահանել, ձայնագրել, պահանջել նույնականացում, իսկ մերժելու դեպքում՝ ոստիկանություն տեղափոխել։
Ստացվում է, որ պետությունը մերժում է անվճար, որակյալ հանրային տրանսպորտի գաղափարը ու տրանպորտը թանկացնում և խստացնում պատժամիջոցները քաղաքացիների հանդեպ։
Տուգանելու մասին որոշում կայացնող ուսապարկերը վախեցան խոսել տրանսպորտի կեղտոտության մասին, սպասարկման ցածր որակի, ուղևորների կուտակումների, խցանված ավտոբուսների ու չաշխատող վալիդատորների մասին։
Նիկո՛լ, դիմացինդ ուղևոր է, ոչ թե՝ «հանցագործ»
Հ.Գ. Հասարակական տրանսպորտը պետք է դարձնել մատչելի, հարմարավետ ու անվտանգ։
Լրիվ եք գժվել, այ պատուհասնե՛ր, հիշե՛ք, քաղաքացին՝ չպետք է վախենա տրանսպորտ նստելիս»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան