Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հողի վրա ու առանց նորմալ բիտումի ասֆալտ են փռում»․ Արթուր Չախոյան

«Հողի վրա ու առանց նորմալ բիտումի ասֆալտ են փռում»․ Արթուր Չախոյան
317
Երեկ, 15:42

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այ սենց՝ հողի վրա, առանց փոշեզրկման ու առանց նորմալ բիտումի, ասֆալտ են փռում, որը կարճ ժամանակ անց քանդվում է, ու պաշտոնյաների ախորժակի չափ «փոսեր» են առաջանում։
Եթե «փնթի կառավարումը» սպորտաձև լիներ, ապա «թաղապետ» Արտակ Հովակիմյանը հաստատ կզբաղեցներ առաջին տեղը։
Հեսա Գագիկ Շամշյանը կգա ու շնչակտուր ռեպորտաժ կնկարահանի՝ գովերգելով «թաղապետին»։
Ի դեպ՝ շինարարը ընդունեց, որ աշխատանքները կատարվում են անորակ՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան