Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մարդը կարող է ցանկացած պահի տեխնիկա բերել ու փողոցը փակե՞լ». Գեղամ Նազարյան

«Մարդը կարող է ցանկացած պահի տեխնիկա բերել ու փողոցը փակե՞լ». Գեղամ Նազարյան
240
Երեկ, 11:24

«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին, պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց. «Մոտ երկու շաբաթ է՝ Խորենացի-Նար Դոս փողոցի հատվածում շինարարություն է ու պարբերաբար հայտնվում է մեքենա, որը փակում է ամբողջ ճանապարհը՝ առաջացնելով խցանում: Դա օրինակա՞ն է: Մարդը կարող է ցանկացած պահի տեխնիկա բերել ու փողոցը փակե՞լ, թե՞ դուք եք թույլ տվել: Ի վերջո, ժամեր կան, որ չի կարելի թույլ տալ տեխնիկայով փակել փողոցը»: Պաշտոնյան ասաց, որ ճանապարհների երթևեկելի հատվածներում շինաշխատաներն իրականցվում են ՏԻՄ թույլտվությամբ ու դրա բացակայությունը կամ պահանջների խախտումն առաջացնում է վարչական իրավախախտում: