Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը
133
Երեկ, 11:54

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց երեկ առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերը՝ այդ թվում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը:

Թեև նշված փաթեթում չի շոշափվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անունը, սակայն ընդդիմադիր պատգամավորներն ու փորձագետների մի մասը համոզված են՝ այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են ՀԷՑ-ը ներկա սեփականատերերի «ձեռքից վերցնելուն» և պետականացնելուն:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է նաև Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: