«Գերտերությունները չեն «գցում», նրանք գնում են իրենց գծով»․ Հակոբ Բադալյան
![]() 213 Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 16:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ասում են՝ Արևմուտքը «գցեց» Ուկրաինային: Ու հանրության գիտակցության մեջ ձևավորվում է մտայնություն, որ՝ «բոլորն էլ գցող» են: Գերտերությունները չեն «գցում», նրանք գնում են իրենց գծով: Ավելի փոքրերը՝ կամ կարողանում են հասկանալ այդ գիծը, ուսումնասիրել՝ տարբեր անկյուններից, տարբեր սցենարներով, անել այդ ամենի վրա սեփական եզրահանգումներ ու մշակումներ, կամ՝ չեն կարողանում: Իսկ գերտերությունների վերաբերմունքն էլ ըստ էության ձևավորվում է ըստ այդմ, ոչ թե ըստ խոնարհության անկյան աստիճանի՝ իրենց հանդեպ, այլ ըստ իրենց ծրագրերի, նպատակների, ռազմավարությունների հանդեպ ադեկվատության, դրանց հասկանալու կարողության աստիճանի: Այլապես, նրանք չունեն ոչ մի փոքր խոնարհության առաձնապես մեծ կարիք, ունեն ամեն փոքրի խոնարհեցնելու «400 օրինական միջոց», ինչպես կասեր մեծ կոմբինատորը: Ավելի համեստ սուբյեկտների հանդեպ գործնական հարաբերության հետաքրքրություն առաջանում է այն ժամանակ, երբ նրանք տեսնում են, որ այդ սուբյեկտի մտքում ոչ թե առավելագույն էֆեկտիվությամբ խոնարհվելն է, այլ տեղի ունեցողը հասկանալն ու սեփական անելիքը մշակելու, կազմակերպելու և իրականացնելու կարողությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
