«Արցախն ուժով վերցնելու ռեսուրս ունենք, մնում է Վազգեն Սարգսյանի նման լիդեր գտնվի»․ պահեստազորի սպա
![]() 310 Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 16:18 Արցախի պահեստազորի սպաների միության անդամներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ 2015 թվականին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օրենք է ընդունել և փետրվարի 23-ը պաշտոնապես հռչակել Հայրենիքի պաշտպանի օր։ «Այսօր պահեստազորի սպաների համար ևս մեկ առիթ է այցելելու Եռաբլուր՝ մեր որդիների, մարտական ընկերների, ավագ եղբայրների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու։ Եռաբլուր այցելելու խորհուրդը կայանում է նրանում, որ մենք պարտավորվում ենք մեր նահատակված ընկերների առաջ՝ շարունակելու պայքարը՝ հանուն Տրապիզոնից մինչև Ջուլֆա, Կեսարիայից մինչև Գանձակ Հայաստան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված պահեստազորի սպաներից մեկը։ Հարցին, որ այսօրվա իշխանությունները փակում են Արցախի հարցը, ի՞նչ հնարավորություններ կան Արցախի վերադառնալու և ստեղծված իրավիճակը փոխելու, սպան պատասխանեց․ «Իշխանությունները գալիս-գնում են, ժողովուրդը մնալու է, գաղափարը մնալու է, և այդ գաղափարը պետք է առաջ տանել։ Անկախ իշխանությունների դիրքորոշումից, մենք ունենք այն նվիրական գաղափարն ու կառույցները, որոնք ամեն ինչի վրայով անցնելու են, միայն թե ազգային-ազատագրական պայքարն իր սկզբունքային գաղափարախոսությունն ունենա։ Արցախն ուժով վերցնելու ռեսուրսներ ունենք, պարզապես մնում է գտնվի Վազգեն Սարգսյանի նման լիդերը, որի դրոշի տակ կարող ենք համախմբվել»,-ասաց նա։
|
Երկրպագուները «Զվարթնոց»-ում դիմավորեցին Ռոնալդուին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
122:48ԵՄ առաջնորդների և Թրամփի միջև «թեժ» զրույց է կայացել. #Bild
3122:39Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
5422:27«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար»․ Լիա Սարգսյան
4222:18«Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ այն վերադարձվել է՝ շտկումների համար»․ ԶԼՄ
3021:54«Նորք Մարաշում շների նոր այգին և դպրոցի իրավիճակը». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3321:48«Աշոտ Մինասյանին ազատազրկելու են առյուծի վանդակում զենք հայտնաբերելու համար». Հովհաննես Իշխանյան
4121:36«Նարեկ Մկրտչյանի եղբայրն առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով»․ ԶԼՄ (տեսանյութ)
4721:24