«Պարզվում է՝ քաղաքապետարանը աղը պայմանագրով մասնավորի տարածքում է պահեստավորում»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երեկ հրապարակում էի արել, որտեղ հարց էի ուղղել. «Եթե կոռուպցիա չկա, ապա խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացու հարկերով գնված՝ ձյուն մաքրող և աղ ցանող համայնքային ավտոմեքենան, երբ նա պետք է Երևանի սառցակալած փողոցներում ձյուն մաքրի և աղ ցանի»։
Որից հետո ես տեղեկացել եմ, որ Երևանի քաղաքապետարանը մասնավորի հետ պայմանագիր ունի կնքած, որ աղը մասնավոր տարածքում պահեստավորեն։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավտոմեքենան գնացել էր աղ բեռնելու։ Հարցին պատասխան ստանալուց հետո հրապարակումը ջնջեցի։
Հրապարակումը արել եմ՝ իմանալով, որ Երևանի քաղաքապետարանը աղը պահեստավորում էր իր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու և առանց մասնավորի հետ պայմանագիր կնքելու, ինչպես որ հիմա են անում։ Դե, արդեն Աստված գիտի՝ մասնավորին ինչքան գումար են վճարում աղը պահեստավորելու համար, երբ դա նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածքներում էին պահեստավորում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու։
Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը անդրադարձել է իմ հրապարակմանը, և հանրային կերպով պարզաբանեցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Հույս չունեմ, բայց հուսանք, որ այս դեպքից հետո հաջորդ տարի քաղաքապետարանը աղը կպահեստավորի իր ենթակայության տակ գտնվող տարածքներում, այլ ոչ թե կհարստացնի մասնավորին, երբ դա կարելի է անել անվճար»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
37813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
111613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
43512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
42712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
77811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
120311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35011.08.2026, 16:54