ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![]() 96 Այսօր, 09:36 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Խոտ գյուղում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ |
«Խաղողի վազը հատել է տարածքի խանութներից մեկի սեփականատերը»․ ՀՀ ՆԳՆ
3713:24«Բ4 թաղամասն աղբից խեղդվում է». Անահիտ Բախշյան
5812:48Ալկոհոլի ազդեցության տակ շտապօգնություն են կանչել ու աշխատակիցներին ծեծի ենթարկել
10710:48Մարսելում պայթյունի առնչությամբ 2 մարդ բերման է ենթարկվել
14610:26«Մարդկանց տեղափոխումը իշխանությունը կազմակերպում է որպես բեռնափոխադրում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
10210:18ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
9609:36Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11108:30«Բրազիլական քաղաքը դանդաղ անցնում է գետնի տակ». Լևոն Ազիզյան (լուսանկար)
22303:24