«Քաղբանտարկյալներ, «ականջ կտրողներ» և ոչ մի արձագանք». Հայկ Մամիջանյանը՝ Սրբուհի Գալյանին
![]() 209 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 12:00 ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քաղբանտարկյալների և դատաիրավական համակարգի՝ իշխանությունից կախված լինելու վերաբերյալ հարցեր ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին. «Ի՞նչ դիրքորոշում ունեք SDA՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության և IPP-ի՝ Եվրոպական պառլամենտում մեծամասնություն կազմող կուսակցության այն բանաձերի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և կառավարությանը կոչ է արվում չօգտագործել օրինապահ համակարգը քաղաքական օպոնենտների դեմ, մասնավորապես ես խոսում եմ Արմեն Աշոտյանի, Առուշ Առուշանյանի և այլ դեպքերի մասին: Նաև կուզենայի ձեր մեկնաբանությունը Դատավորների եվրոպական միության հայտարարության հետ կապված, որտեղ նշվում էր, որ Հայաստանում դատաիրավական համակաարգը խիստ կախում ունի և ազդեցության տակ է գտնվում իշխանությունների կողմից»: Մամիջանյանը, նաև անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանը, ընդգծեց. «Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի քարտուղարը ԱԺ-ում ՄԻՊ-ի ընտրության ժամանակ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուին բառացի ասել է՝ «ականջներդ կկտրեմ»: Եվ մինչ օրս ոչ մի քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի համար»: Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Ձեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
