«Պետական պարտքը 2025-ի վերջ 14 միլիարդ դոլարից շատ ավելին կլինի»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե չգիտեիք իմացեք, սա դուք եք վճարելու, ու հատկապես նրանք, որ քաղականությամբ չեն ուզում զբաղվել:
Կառավարության պարտքի գծով տոկոսավճարները 2025 թվականին կազմելու են 1 միլիարդ դոլար (394.1 միլիարդ դրամ): Սա միայն տոկոսավճարները, մայր գումարի մարումները ներառված չեն:
Ավելին ասեմ, այս մարումներով հանդերձ, մինչև այս տարվա վերջ կառավարության պարտքը դառնալու է շուրջ 14 միլիարդ դոլար (այս հունվարի վերջ 12.4 միլիարդ էր):
Կառավարության պարտքին երբ գումարում ենք Կենտրոնական Բանկի պարտքը ստացվում է ՀՀ պետական պարտքը, կնշանակի որ պետական պարտքը 2025 թվականի վերջ 14 միլիարդ դոլարից շատ ավելին կլինի: Այս պահին Կենտրոնական Բանկի արտաքին պարտքը 500 միլիոն դոլար է:
Հ․Գ․ Նստեցի, որ պետական պարտքի, ծախսերի և եկամուտների մասին հոդված գրեմ, նյարդերս խախտվեցին, սա այլանդակություն է, ոչ այլ ինչ, քան պետության ավիրում»:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումը․ «Մի բան էլ: Կռահեք թե օտարերկրյա պետություններից ամենաշատը ում է պարտք ՀՀ կառավարությունը:
Ոչ, սխալվում ես՝ Ռուսաստանը երկրորդ տեղում է, շուրջ 230 միլիոն ԱՄՆ դոլարով, առաջին տեղում Ֆրանսիան է, Ֆրանսիային շուրջ 300 միլիոն դոլար ենք պարտք:
հ.գ. Եվրոպա ենք գնում, հեսա բա չէ...ինչքան Շուշին հետ բերեց, կամ Արցախը տիրություն արեց, կամ Զերմուկից զավթած հողերը հետ բերեց, այնքան էլ Հայաստանի հետ ինչ-որ լավ բան կլինի այս ռեժիմի օրոք»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
155116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
126715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
165713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200610.11.2026, 19:37