«Այս դրվագներն աշխարհում ծավալվող զարգացման միտումների մասին են»․ Հակոբ Բադալյան
![]() 182 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 12:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մեծ Յոթնյակի օնլայն գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահը մասնակցում է Թրամպի աշխատասենյակից, այն էլ տեղ ստանալով սեղանի ծայրին, ինչպես փոխնախագահ Վենսը: Աշխատասենյակում չկա ֆրանսիական դրոշ: Չկա երկու երկրի նախագահի մասնակցությանը բնորոշ արարողակարգային դասավորություն: Դա ակնհայտ անպատշաճություն է Մակրոնի հանդեպ: Դա իհարկե վկայում է բարդ հարաբերությունների մասին, թե նրա և Թրամպի միջև, թե Եվրոպայի իմաստով: Երկրպագուների համար այս անդրադարձս ընկալվելու է իբրև չարախնդություն: Դե, զարմանալի չէ, կլինեն նաև այդպիսի ընկալումներ, որովհետև մեզանում քաղաքականությանը ֆուտբոլային խաղի տրամաբանությամբ մոտենալը զարմանալի չէ: Բայց, այստեղ խնդիրը բացարձակապես չարախնդալը չէ: Այս դրվագները պետք է լինեն դիտարկման արժանի այնպես, ինչպես քաղաքական անցուդարձի բովանդակությունը, որովհետև այս դրվագները ևս ի ցույց են դնում շատ բան: Իսկ այդ ամենը մեզ անհրաժեշտ է մեր շուրջ գոյություն ունեցող աշխարհն ու դրանում ծավալվողի զարգացման միտումներն ու տրամաբանությունը հնարավորինս ամբողջական դիտարկելու և հասկանալու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
