«Կոչ ենք անում Անկարային՝ սահմանային հարցերն առանձնացնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից». Նիլս Ուշակովս
![]() 224 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 12:12 Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը, անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակացության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքին, ասաց․ «Այն արտահայտում է, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք։ Ճշմարտությունն այն է, որ ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել»։ Նիլս Ուշակովսիի խոսքով «աշխարհն այսօր գտնվում է երերուն վիճակում և այսպիսի պայմաններում Հարավային Կովկասում շատ կարևոր է, որ իրենք իրենց անվտանգային համագործակցությունը զարգացնեն»։ նա տեսակետ հայտնեց, որ ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել ՀՀ-Ադրբեջան սահմանին․ «Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ են ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել։ Նրանք փորձում են սա դիտարակել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրին։ Կարևոր է, որպեսզի հասկանանք, թե Բաքուն ինչո՞ւ է մերժում այս համագործակցությունը և ցանկանում դադարեցնել ԵՄ առաքելությունը ՀՀ-ում։ Հայաստանն, իհարկե, առաջարկել է, որպեսզի լինեն զինամթերքի փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ, և սա օրինակ է, որ ՀՀ-ն հանձն է առել խաղաղության օրակարգի կատարմանը, և մենք դրան աջակցում ենք։ Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել։ ԵՄ-ն հետաքրքրված է ՀՀ-ի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ով, որը կարևոր է տարածաշրջանի համար։ «Խաղաղության խաչմերուկ»-ի պարագայում ՀՀ-ն կարող է ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, ինչն էլ ենթադրում է տնտեսական դիվեսիֆիկացիա։ Սա ևս մեկ պատճառ է, որ կենտրոնանանք կոմունիկացիոն կապերի բացման ազատության վրա և մենք միանգամայն աջակցում ենք և կոչ ենք անում, որպեսզի Անկարան սահմանային հարցերն առաձնացնի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,- ասաց նա։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
