Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Արդյո՞ք «մոլոտովի կոկտեյլ» օգտագործողը, ավտոմեքենա այրողը խաղաղ ցուցարար է»․ Արամ Վարդևանյան

«Արդյո՞ք «մոլոտովի կոկտեյլ» օգտագործողը, ավտոմեքենա այրողը խաղաղ ցուցարար է»․ Արամ Վարդևանյան
129
Այսօր, 19:12

«Բոլորս շատ կցանկանայինք, որ 2008թ․ մարտի 1-ին ցուցարարները լինեին խաղաղ, բայց արդյո՞ք «մոլոտովի կոկտեյլ» օգտագործողը, ավտոմեքենա այրողը խաղաղ ցուցարար է, արդյո՞ք խաղաղ ցուցարարն այդպիսինն է լինում»,- «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական հերթական նիստում, անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, այս մասին նշեց պաշտպան Արամ Վարդևանյանը։

«2008թ․ մարտի 1-ին 10 զոհ ենք ունեցել, իհարկե, դա ողբերգություն է, բայց ինչո՞ւ երբեք չեն սկսում նախադասությունը նրանով, որ ոստիկան է զոհվել։ Խաղաղ ցուցարարը կարո՞ղ է ոստիկանի մահվան հանգեցնել, թե՞ մոլոտովի կոկտեյլը, մեքենաներ այրելը, երկաթյա ձողերով զինվելն է այդ ամեն ինչին հանգեցրել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ արձանագրված է՝ ավելի քան 100 ոստիկան հոսպիտալացվել էր։

Փաստաբանը հիշեցրեց, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառվել 2022թ․ Դեմիրճյան փողոցում, 2023թ․ Կառավարության շենքի առջև, 2024թ․ Բաղրամյան պողոտայում։ «Բայց դրանք այսպիսի մեղադրանքների չեն վերածվել։ Կա՛մ մենք ունենք երկակի ստանդարտների կիրառման իրավիճակ, կա՛մ սա չէ իրավաբանությունը»,- նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով՝ այս գործընթացն օրնական չէ։

«Արդյո՞ք «մոլոտովի կոկտեյլ» օգտագործողը, ավտոմեքենա այրողը խաղաղ ցուցարար է»․ Արամ Վարդևանյան