«Խախտվում է դատարանի անկախության և անաչառության խնդիրը». Սեյրան Օհանյանը՝ դատավորին
![]() 216 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 16:54 «Կարծում եմ, որ որոշակի առումով այստեղ խախտվում է դատարանի անկախության և անաչառության խնդիրը: Որովհետև պաշտպաններին ընդհատելը, բարձ տոնով խոսելը պաշտպանների նկատմամբ, դատավարության կողմերի նկատմամբ իմ ենթադրությամբ խոսում է նրա մասին, որ նախատրամադրվածություն գոյություն ունի»,- «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ժամանակ իր դիրքորոշումն արտահայտելիս նշեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ դատավորը նկատողություն տվեց պաշտպաններին՝ ժպտալու համար: «Մենք մեր մեջ վստահ պետք է լինենք, որ դատարանը այս խնդրով անաչառ գործունեություն է ծավալում, որպեսզի համապատասխան մթնոլորտ լինի և յուրաքանչյուր ոք կարողանա իր տեսակետը և միջնորդությունները ներկայացնի»,- ասաց Օհանյանը և ընդգծեց, որ իրենց անցած ճանապարհը խոսում է նրա մասին, որ իրենք գործել են մեր պետության համար և մեր պետության շահերից: «Այս վարույթը չի համապատասխանում իրականությանը, այն քաղաքական ենթատեքստ ունի»,- հավելեց Օհանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
