«1991-ի ու 2022-ի որոշումները միմյանցից արմատապես տարբերվում են». Արման Մելիքյան
![]() 233 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 17:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ, անգամ եթե, անտեսելով հարցի հետ կապված նախորդող իրավաքաղաքական շիլաշփոթն, ընդունենք, որ Հայաստանի իշխանությունները Ալմաթիի հռաչակագիրը ստորագրելով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 դեկտեմբերի 21-ին, պարտավոր ենք նաև ընդունել, որ 1992 թվականի հունվարի վեցից հետո իրավիճակը արմատապես փոխվել է։ Արցախի Հանրապետության պետական անկախությունը հռչակվել է այդ օրը՝ Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո։ Այսինքն՝ նախ ՀՀ իշխանությունների կողմից հավաստվել է, որ ճանաչվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանը՝ խորհրդային վարչական սաահմանով, ու Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չունի, ապա Արցախն իր անկախությունն է հռչակել և սա արմատապես փոխել է իրավիճակը, քանի որ խորհրդային Ադրբեջանի տարածքում պաշտոնապես հռչակվել է երկրորդ անկախ պետությունը։ Սրա շնորհիվ է, որ հետո միջազգային բանակցային հարթակ է ձևավորվել, իսկ Ֆրանսիան էլ դարձել է այդ հարթակի գործունեությունը համակարգող երեք համանախագահ պետություններից մեկը։ Այնպես որ 1991-ին ու 2022-ին պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումներն արմատապես միմյանցից տարբերվում են։ Հատկապես իրենց ծնած հետևանքներով»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
