Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ոտքի կանգնե´ք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում». դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Ոտքի կանգնե´ք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում». դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին
270
Այսօր, 17:12

«Մարտի 1»-ի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը նկատողություն հայտարարեց պաշտպաններին՝ ժպտալու համար։ Արամ Վարդևանյանն ու Արամ Օրբելյանը ժպտացել էին, քանի որ դատախազները Սեյրան Օհանյանին ներկայացրեցին որպես թոշակառու, այլ ոչ թե ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար: Այնուհետև, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, դատավորն ասաց. «Ռոբե՛րտ Քոչարյան, ոտքի կանգնե՛ք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում, դատարանը ձեզ նկատողություն է անում, ոչ պատշաճ վարքագիծ եք դրսևորում»: Ռոբերտ Քոչարյանը արձագանքեց դատավորի ասածին՝ նշելով, որ ադեկվատության խնդիր է տեսնում. «Չշարժվեք, չշնչեք, չծիծաղեք. էլ ի՞նչ չանենք: Ես առաջարկում եմ, որ հաջորդ նիստին բոլորս դիմակներով գանք, սառած նստենք»,- ասած նա:

«Ռոբե´րտ Քոչարյան, ոտքի կանգնեք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում». Դատավորը