«Ուկրաինական կարգավորում ասվածը հսկայածավալ ռեսուրսների շուրջ սակարկություն է»․ Հակոբ Բադալյան
![]() 255 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 17:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վաշինգթոնում հայտարարել է, որ Եվրոմիությունը 138 միլիարդ եվրոյի օժանդակություն է ցուցաբերել Ուկրաինային պատերազմի այս ընթացքում: Հայտնի է, որ Թրամպը պարբերաբար խոսում է ամերիկյան 350 միլիարդ օժանդակության մասին: Նախօրեին էլ այդ մասին խոսել է Մակրոնի հետ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, ասելով, որ ակնկալում է կամ ընթացիկ շաբաթ, կամ գալիք շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն և ստորագրել հանածոների վերաբերյալ պայմանագիրը: Թրամպի հետ վաշինգթոնյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի բարձրաձայնել է Եվրոպայի «բաժնեմասի» հարցը: Դա է 138 միլիարդ եվրոյի մասին հայտարարության իմաստը, այլ ոչ թե պարզապես արձանագրելը, որ Եվրոպան էլ օժանդակել է: Մակրոնը այդ թվով ներկայացնում է «բալանսը», ինչը նշանակում է, որ ակնկալում է նաեւ ըստ այդ բալանսի բաժնեմաս՝ այսպես ասած ուկրաինական կարգավորումից: Հատկանշական է, որ նա հայտարարում է Պուտինի հետ խոսակցությունը վերսկսելու «իսկական ժամանակի» մասին: Ակնարկը թերեւս այն է, որ ինքը կարող է պայմանավորվել նաեւ Պուտինի հետ, եթե Թրամպը բավարար չափով հաշվի չառնի իր շահերը: Բայց, բավականին ուշագրավ հայտարարություն է անում Պուտինը՝ Մակրոն-Թրամպ հանդիպանը զուգահեռ: Նախ, հատկանշական է, որ նա իր հերթին Ռուսաստանում խորհրդակցություն է անցկացնում հանածոների թեմայով, հետո ճեպազրույց տալիս եւ ասում, որ ուկրաինական հանածոների վերաբերյալ Թրամպի մտադրությունները Ռուսաստաննի գործը չէ, այլ Վաշինգտոնի և Կիեւի: Պուտինը կարծես թե ակնարկում է, որ, եթե Թրամպը «խոսքի տեր» լինի ամերիկա-ռուսական «տրեկում», Ռուսաստանը այսպես ասած զուգահեռ քննարկումների մեջ չի մտնի Թրամպի եվրոպական «վիզավիների» հետ, որոնց շարքում է նաեւ Մակրոնը: Սա իհարկե իմ դիտարկումն է, այլ ոչ թե պնդումը: Բայց, ակնառու է, որ ուկրաինական կարգավորում ասվածը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների, այլ նաև բառի բուն իմաստով հսկայածավալ ռեսուրսների շուրջ մեծ սակարկություն է: Դրա մի վկայությունն էլ այն է, որ նախօրեին Պուտինը նշանակում է տնտեսական հարցերի հատուկ բանագնաց, որն այլ բան չէ, քան ԱՄՆ հետ տնտեսական հարցերի քննարկման բանագնաց: Այդ կարգավիճակը ստացել է Ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, որը վաղեմի սերտ կապեր ունի ամերիկյան ֆինանսատնտեսական շրջանակների հետ: Ի դեպ, Դմմիտրիևը մասնակցել էր Էր Ռիյադում պատվիրակությունների առաջին հանդիպմանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
