«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
![]() 257 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 22:24 Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաներ կան, որ մարդ պետք է գիտակցի ի ծնե, բաներ կան, որոնք պետք է յուրացնի կյանքի ընթացքում և ինչ-որ բաներ սովորի՝ աշխատանքի, պաշտոնի, կարգավիճակի, կենսագրության բերումով: 2018-ին երևի շատերն էին հասկանում, որ երիտասարդ ու անփորձ մարդկանց պետության ղեկը վստահելով՝ մենք ազգովի մի վտանգավոր ավանտյուրայի մեջ ենք ներքաշվում: Թերթի փոքր խմբագրություն ղեկավարած, ողջ կյանքում ընդդիմադիր ու պատգամավոր եղած անձը կարող է չգիտակցել, թե ինչ բեռ է իր ուսերին վերցնում և պահի գայթակղությանը չդիմանալով՝ հավակնել վարչապետի աթոռին, բայց հանրությունը, գոնե նրա գիտակից հատվածը, պետք է հասկանար և, անշուշտ, հասկանում էր, որ վտանգավոր քայլի է գնում: Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը երևի 50/50 էր, գուցե՝ ավելի փոքր, բայց հասարակությունը գնաց այդ քայլին, և անգամ այդ արկածախնդրության լրջությունն այդ պահին գիտակցողները դրան հրապարակավ շատ դեմ չեղան, որովհետև կարծում էին, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և հույս ունեին, որ թարմ արյունը, երիտասարդ կորովը, փողոցային պայքարի մեջ թրծվածությունը, արևմտյան արժեքներ դավանելը կօգնեն այդ ջահելներին: Նրանք կգիտակցեն իրենց պատասխանատվությունը, շուտ կսովորեն և արագությամբ պետական գործիչներ կդառնան: 2018-ին ոչ մեկս չէր պատկերացնում, որ նրանք արագ գիտակցելու են ոչ թե պետության բեռն ու պատասխանատվությունը, այլ պետական պաշտոնի բերած վայելքները, արագ յուրացնելու են ոչ թե իրենց պարտականություններն ու ոլորտները, այլ հանրությանը խաբելու ու մանիպուլացնելու ձևերը, կարճ ժամանակում դառնալու են ոչ թե իրենց օրնիբուն աշխատող նվիրյալներ, այլ օր մթնեցնող, հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ, պետբյուջեի վրա նստած տզրուկներ, բարձր աշխատավարձեր ստացող պորտաբույծներ, որոնք չնչին պատասխանատվություն չեն զգում հանրության ու իրենց վստահված պետության առաջ: Չգիտեինք, որ այդքան հեշտ գնալու են հանրությանը պառակտելու, սեփական մեղքն ուրիշների վրա բարդելու, քաղաքական հակառակորդներին բռնել-դատելու, գործող ինստիտուտները ոչնչացնելու ճանապարհով՝ այնպես որ իրենցից առաջ եղածներին երանի տանք»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
