«Կոչ ենք անում ազգային ուժերին միավորել ջանքերը՝ ապազգային իշխանությանը հեռացնելու գործում»․ Իշխան Սաղաթելյան
![]() 235 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 15:12 «Նոր իրողությունների պայմաններում հանձնառություն ունենք առաջարկելու մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր։ Խնդիր ունենք դիմագրվելու նոր թափ առած հակադաշնակցականությանը, որն արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի։ Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Պայքար բոլոր ճակատներում ու ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար, սա է այն առաջարկը, որ Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցության ճակատագիրը միահյուսված է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։ «ՀՅԴ-ն առողջ ու ազգային ուժերին կոչ է անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային պետություն ձևավորելու ու համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»,- ասաց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
