«Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
![]() 879 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 16:06 «Արցախի հարցի լուծման համար արցախցիները պետք է համախմբված ապրեն Հայաստանում, պետք է ստեղծենք պայմաններ, որ նրանք լիիրավ մնան և չարտագաղթեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: «Համաշխարհային առումով աշխատանք պետք է տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար: Սա ցնորք չէ, որովհետև կան պետություններ, որ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհ են»,–ասաց նա՝ նշելով, որ լուծումը պատկերացնում են միջանկյալ կարգավիճակ շնորհելով և միջազգային երաշխիքների տակ: «ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը և այնտեղ կառուցի իր կյանքը։ Այդ նպատակով լոբբինգ ենք տանում: Հիմա չենք ասի, թե որ երկիրը պետք է ստանձնի պատասխանատվությունը, բայց արդեն կան նման երկրներ: Այդ դերում մենք տեսնում ենք թե՛ ՌԴ–ին, թե՛ Արևմուտքի երկրներին, որոնք պատրաստ են անաչառ միջամտություն կատարել այդ ուղղությամբ։ Նման աշխատանքներ տարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Դրանք սկզբնական փուլում են, բայց տեղի են ունենում ամենաբարձ մակարդակով, Ֆրանսիայի դեպքում՝ նախագահականի հետ, ԱՄՆ–ի դեպքում՝ նոր վարչակարգի հետ»,- ասաց Հակոբ Տեր–Խաչատուրյանը՝ հայտնելով, որ նախքան ընտրությունները իրենք գերիների հարցով հատուկ խնդրանք են ներկայացրել թե՛ Թրամփին, թե՛ ւ Քամալա Հարիսին․ «Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը փոքր-ինչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր պաշտոնավարման առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն է ուսումնասիրել հայկական դոսյեն՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի շնորհիվ»,- ասաց Տեր–Խաչատուրյանը՝ հավելելով, որ «ամեն գնով շարունակելու են տարբեր երկրներում ճնշում բանեցնել գերիների հարցով, իսկ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը՝ խոչընդոտելով իրենց աշխատանքը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
