«Ընդդիմությունը պետք է միավորվի՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները»․ Արմեն Ռուստամյան
![]() 300 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 16:42 «Չկա մի օր, որ մենք չտեսնենք, որ Իլհամ Ալիևն այնտեղ ինչ հայտարարում է, ու նույնը այստեղ չի կրկնում Նիկոլ Փաշինյանը: Այս իշխանությունների ամենօրյա աշխատանքը այնքան կործանարար է, որ ամեն օր մենք ստանում ենք ավելի վատ փաստաթուղթ, քան նախորդը կար»,-լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը իշխանության հեռացումը տեսնում է միասնակամ լինելու մեջ. «Պետք է միավորվի ընդդիմությունը՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, որոնք երկրորդական բնույթ ունեն այս պարագայում: Կուսակցական, հատվածական որևէ շահ չետք է գերակա լինի»: Ըստ պատգամավորի՝ եթե փողոցներում լինեն անհնազանդության գնացող, ակտիվ գործողությունների պատրաստ լուրջ մասնակիցներ, ապա այս իշխանությունները երկար կյանք չեն ունենա: «Բայց ոչ միայն պետք է ասենք՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այլև պետք է ասենք, թե ով է գալու նրա տեղը: Այդ առումով համաձայնություն դեռևս չի կայանում: Սա մեր ամենամեծ բացթողումներից մեկն է: Պետք է կարողանանք մի անձի շուրջ համախմբվել»,- ընդգծել է պատգամավորը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
