Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին». Հայկ Մամիջանյան

«ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին». Հայկ Մամիջանյան
208
Այսօր, 09:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին
Երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում, բացի «սենյակում փղից» և «ամուսնություն-ամուսնալուծություն» թեմաներից, մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Ամփոփիչ հայտարարության տեքստի համար ես ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և բառացի մեջբերված էր 2015 թվականին ՀՀԿ ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից (դա արել էի առաջարկի ընդունման հավանականությունը բարձրացնելու համար):
Նկարում այդ առաջարկի քվեարկության պահն է. ինչպես տեսնում եք՝ բացի ընդդիմադիրներիցս (ևս երկուսը կադրում չեն երևում) առաջարկին կողմ են քվեարկում Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Այսինքն՝ եվրոպացիները կողմ էին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջարկին, իսկ ՔՊ-ականները՝ դեմ»:

Մամիջանյանի առաջարկի վերաբերյալ քվեարկության պատկերը
Մամիջանյանի առաջարկի վերաբերյալ քվեարկության պատկերը
Աղբյուրը`   Հայկ Մամիջանյան