«Վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունն աճել է 43,5%-ով»․ Նիկոլ Փաշինյան

«2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 5,9% տնտեսական իրական աճ»,- Կառավարության նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը քննարկելիս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2021 թվականին իրենց սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելը։ «2021 թվականին ապահովվել է 5,8%․ 2022-ին՝ 12,6%, 2023-ին՝ 8,3% տնտեսական աճ, հետևաբար մեր նպատակային ցուցանիշը ապահովված է»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25,3%, իսկ աշխատավարձի աճը մոտ 40%-ով ավելի է, քան գնաճը, ինչը, ըստ Փաշինյանի, էական ցուցանիշ է։ «2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 հազար 651 դրամ, 2018 թվականի հունվարի նպատմամբ ավելի է 74%-ով, իսկ գնաճը 2025-ի հունվարին 2018-ի նկատմամբ կազմել է 27,4%»,- ասաց նա՝ հայտնելով նաև, որ վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունն աճել է 43,5%-ով։ Թվարկելով այս տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ պատերազմ, քովիդ, հայտնեց, որ տարեկան 6․1% տնտեսական աճն էական ցուցանիշ է։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2018թ-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203.000 աշխատատեղ․ «ՀՀ-ն շարունակում է մնալ կայուն զարգացման ուղեծրի վրա»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
37813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
111613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
43512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
42712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
77811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
120311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35011.08.2026, 16:54