2,5 տարեկան երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն
![]() 475 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 11:24 Փետրվարի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Կ-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար են, որը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի և առողջության համար: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փետրվարի 21-ին, համայնքային ոստիկանը, սոցաշխատակիցը, տեղամասի մանկաբույժը տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ նվազագույն պայմանները, տունը չի ջեռուցվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբույժը երեխաների ծնողներին, Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ երեխան առանց ծնողների շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»: Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին: |
«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց
32711:06Քալիֆորնիայում ուժգին պայթյուն է որոտացել (տեսանյութ)
23509:34Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
266Երեկ, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
469Երեկ, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
212Երեկ, 12:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
457Երեկ, 10:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
32430.06.2025, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
30330.06.2025, 13:18