«Ներդրվում է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման մոդել»․ Վահե Հովհաննիսյան

Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց ««Կրիպտոակտիվների մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ անհրաժեշտ է ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել․ «Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունն այս ոլորտում: Սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ:
Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր: Դրանք մեծամասամբ կապված են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ: Բացի այդ, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը՝ նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Հաշվի առնելով նշված խնդիրներին պատշաճ արձագանքելու կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել»,- ասաց նախարարը։
«Սա կրիպտոարժույթները համակարգելու մեր առաջին փորձն է, որը կատարյալ չի լինելու։ Պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիքներ ձեռք բերի կրիպտոարժույթների մասին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հավելեց, որ ոլորտի կարգավորմումը նաև այդ դաշտում հարկ վճարելու մշակույթ զարգացնելու քայլ է․ «Մենք նաև այդ գործունեությունը բերում ենք հարկային դաշտ»,- նշեց նա։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
119802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
149201.09.2026, 18:06