Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան
206
Այսօր, 09:36

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «37 տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց, որն իր ծավալով, բնույթով և նպատակներով ամբողջովին արտացոլում էր ցեղասպանություն տերմինը:
Բանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի միջոցով բանդաներ էին ձևավորվել, որոնց տրվել էր Սումգայիթում ապրող հայերի հասցեները և կազմակերպված խմբերն ուղղորդվում էին հայկական թաղամաս ու, առհասարակ, այնտեղ, որտեղ հայեր էին բնակվում:
Հանցավոր խմբերին նախապես մետաղաձողերի էին բաժանել, շատերը եղել էին զինված, որոշները՝ խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ:
Մի քանի օր շարունակ, տարբեր վայրերում մեծաթիվ հայեր սպանվեցին, ողջակիզվեցին, վիրավորվեցին, դաժան բռնությունների ենթարկվեցին, բռնաբարվեցին:
Ոչնչացվեցին հայերին պատկանող գույքը՝ բնակարանների, հասարական նշանակության օբյեկտների և այլ ձևով. մինչև 20 հզ հայ բռնի տեղահանվեց:
Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով, իսկ սրանց զսպելը բացառապես ուժեղ, զարգացող և մրցունակ պետության կառուցումն է»: