«Գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործողությունների դեմ»․ Պարույր Հայրիկյան
![]() 272 Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ., 19:30 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրահավաքի ընթացքում ընթերցվեց Պարույր Հայրիկյանի նամակ-գրությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որում նշված էր․ «2023թ․ հունիսին Ձեզ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական բարեփոխումների գործընթացում իշխանության չարաշահման, լավագույն դեպքում՝ անփութություն դրսևորելու վերաբերյալ։ Այդ գրությունն անարձագանք է մնացել։ 2024թ․ փետրվարին կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հայտարարություն եմ փոխանցել և Ձեր ուշադրությունը հրավիրել եմ այն իրողության վրա, որ ՀՀ վարչապետի կողմից դեռևս 2020թ․ սկսված ու այդպես էլ կյանքի չկոչված սահմանադրական բարեփոխումների գործն իրականում ծավալուն խմբակային հանցագործության քողածածկույթ է․․․ Դուք պարտավոր էիք հետևողական լինել այս հարցում, որը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել պետությանը հսկայական վնասներ պատճառած այս շարունակական հանցագործությունը կասեցնելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ․․․ 2024թ․ փետրվարի 21-ին իմ հնչեցրած ահազանգում նշված էր, որ պետությանը մոտավորապես 200 միլիոն դրամի վնաս է պատճառվել․․․ Երրորդ անգամ արդեն հրապարակավ դիմելով Ձեզ՝ պահանջում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործողությունների դեմ։ Գլխավոր դատախազը կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները, կա՛մ պետք է հեռանա պաշտոնից, երրորդ ճանապարհ չկա»։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
