Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հանցավոր ինքնավստահությամբ տառապող ղեկավարը սպառնալիք է պետության համար»․ Գոհար Մելոյան

«Հանցավոր ինքնավստահությամբ տառապող ղեկավարը սպառնալիք է պետության համար»․ Գոհար Մելոյան
321
Երեկ, 03:06

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ հունվարի 14-ին, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ագրեսիվ քարոզչությամբ տարածում էին այդ մեծ հաղթանակը ու թեզը, որ այդ թուղթը ստորագրում են ԱՄՆ-ի, այլ ոչ թե Բայդենի վարչակազմի հետ:
Մի շարք վերլուծաբաններ զգուշացնում էին, որ այդ փաստաթուղթը որևէ բովանդակային, հողեղեն նշանակություն չունի թե՛ Թրամփի վարչակազմի, թե՛ Հայաստանի համար։
Արձանագրում 1․
Երեկ նախագահ Թրամփն հրապարակայնորեն հրաժարվեց իրեն նախորդող նախագահ Բայդենից ժառանգած արտաքին քաղաքական ուղեծրից (անվանելով վերջինիս՝ հիմար (stupid):
Արձանագրում 2․
Հանցավոր ինքնավստահությամբ տառապող, պոպուլիստ ղեկավարը՝ պատիժ ու ազգային անվտանգային սպառնալիք է պետության համար, առավել եւս՝ խոշոր խաղացողներից կախում ունեցող պետության։
Հ.գ. Եվս մեկ դիտարժան տեսանյութ․ Լրագրողը հարցնում է Զելենսկուն, թե ինչու վերջինս կոստյումով չէ՝ անուղղակի որպես անհարգալից վերաբերմունք որակելով այս արարողակարգային խախտումը»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան