«Ակնկալում ենք արդար դատավարություն և ուշադիր հետևում ենք զարգացումներին»․ ԵՄ դեսպանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
![]() 278 Շաբաթ, 01 մարտի, 2025 թ., 23:18 Եվրոպական միությունը հետևում է փետրվարի 19-ից Բաքվում հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապված զարգացումներին։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Ես տեղյակ եմ, թե ինչպիսի զգայնություն կա մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը առնչվող բոլոր դեպքերով թե΄ Հայաստանում, թե΄ միջազգայնորեն։ Այս կոնկրետ դեպքով, ես վստահեցնում եմ, որ ստացել ենք բոլոր հաղորդագրությունները, որոնք մեզ ուղարկվել են եւ շատ ուշադիր հետևում ենք դրանց։ Երոպական միությունը շատ հստակ է ասել՝ մենք ակնկալում ենք արդար դատավարություն, և որ մենք ուշադիր հետևում ենք բոլոր զարգացումներին, որոնք կապված են այս կոնկրետ դեպքի հետ»,-ասաց նա։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ահազանգեր կան Ռուբեն Վարդանյանին խոշտանգումների ենթարկելու մասին, դեսպանը նշեց․ «Իմ մանդատը ենթադրում է աշխատանք ՀՀ-ԵՄ հարաբերությունների ուղղությամբ․․․ Ինչպես նշեցի, մենք ուշադիր հետևում ենք, և ես գիտեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունն այցելում է ազատազրկվածներին, մանրամասների համար կարող եք դիմել Կարմիր խաչին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
