«Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները». Նաիրի Հոխիկյան
![]() 413 Կիրակի, 02 մարտի, 2025 թ., 18:48 Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Թուրքիայի սահմանի մասին. Սիրելի հայրենակիցներ, երբ հայտարարվում է, թե Թուրքիայի սահմանին Մարգարայի սահմանային անցման կետում ռուս սահմանապահների փոխարեն կլինեն Հայաստանի ԱԱԾ սահմանապահները, դա ամենևին չի նշանակում, թե ռուսական զորքը դուրս է գալիս Թուրքիայի սահմանից։ Խոսքը բացառապես Մարգարա գյուղի մոտ գոյություն ունեցող կամրջի և դրան հարակից անցակետի հսկողության մասին է, իսկ Հայաստան-Թուրքիա 311կմ երկարությամբ սահմանը շարունակելու են հսկել ռուսները։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանի և Իրանի 43կմ երկարությամբ սահմանին։ Այնտեղ էլ շարունակում են հսկողություն իրականացնել ռուս սահմանապահները, իսկ Հայաստանի ԱԱԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում միայն Ագարակի կամրջի հարակից սահմանային անցակետում։ Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
