«Հայաստանը բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը հերթական անգամ բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում։
2024թ. Վրաստանը Հայաստան է արտահանել 137,43 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Ընդ որում Հայաստանից ներմուծումը կազմել է ընդամենը 72,70 մլն կՎտ.ժ, ինչը Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծման կառուցվածքում կազմում է 6%։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 185,97 մլն կՎտ.ժ (կշիռը ներկրման կառուցվածքում՝ 15%)։
Հատկանշական է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի ներմուծման առյուծի բաժինը դեռ պատկանում է Ռուսաստանին: Վերջինս 2024թ-ին ապահովել է դրա 79%-ը, կամ 968,84 մլն կՎտ.ժ:
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը շարունակաբար աճում է։ Մինչև 2030թ. երկիրը կարող է լուրջ պակասորդի առաջ կանգնել, քանի որ էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելանալու է մոտ 73%-ով՝ հասնելով 22 մլրդ կՎտ.ժ-ի:
Ներքին հզորությունների ընդլայնմանը զուգահեռ Վրաստանն անխուսափելիորեն ավելացնելու է էլեկտրաէներգիայի ներմուծումը։
Իսկ դա, իր հերթին, թելադրում է Հայաստանին ակտիվանալ Վրաստանի հետ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում՝ որպես «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մաս։
Այսօր, սակայն, ծրագրի իրականացման գործընթացը գրեթե պարալիզացված է: Պատճառը, ինչպես և մնացած հարցերում, քաղաքական կամքի, ինչպես նաև աշխարհաքաղաքական մտածողության բացակայությունն է»։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
8118:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43101.09.2026, 18:24