Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնել էր, որ անկախ տնտեսվարողների բողոքներից, իրենց քաղաքական կամքը անբեկանելի է և «այո, հարկը պետք է բարձրանա»։ Նա նաև հայտնել էր 6-ամսյա անցումային շրջանի մասին․ ««Մեր սիրելի տնտեսվարողների նեղվածությունը հաշվի առնելով, 6-ամսյա անցումային շրջան ենք նախատեսում՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Ինչքան 5%-ից ավելի հարկ կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»,- ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
8118:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43101.09.2026, 18:24