«Մարդ պետք է ստի ինստիտուտ ավարտած լինի, որ կարողանա կառավարությանը հակադարձել»․ տնտեսվարող

«Կառավարության որոշումը չի գոհացնում։ Նախ դա վերաբերվում էր հունվարի 1-ով գրանցվածներին, ով գույքագրել է ապրանքը, իսկ նման մարդ գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, համաձայն որի՝ նրանց 6-ամսյա անցումային շրջան է հատկացվել․ «Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է, պարզապես իմացան, որ այսօր ավելի մեծ հավաք պետք է լիներ, ստերով մեր հավաքը փորձեցին տապալել։ Սայթերով տարածում են, թե մեզ ընդառաջել են, բաց սուտ է։ Ոչ մի հետաձգում չկա, օրենքի քննարկում չկա։ Մեր խնդիրը ընդհանրապես չի լուծվել։ Այսօր գործարարաների օրն է, մենք գործադուլի ենք դուրս գալիս՝ կառավարության անպատասխանատու պահվածքի պատճառով»,- ասաց տնտեսվարողը՝ հայտնելով, որ մարզերում ևս այսօր բողոքի ակցիաներ են իրականացվելու։ «Մարդ պետք է ստի ինստիտուտ ավարտած լինի, որ մեր կառավարությանը կարողանա հակադարձել»,- ասաց տնտեսվարողը։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
8118:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43101.09.2026, 18:24