«Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ». Պարույր Հովհաննիսյան
![]() 180 Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 11:42 ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ կարո՞ղ ենք ընկալել, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ն փոխելու է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը հարցին, ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման իրողություն կստեղծվեր, եթե ներկայացնեինք անդամակցության հայտ: Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է ԵՄ-ի հետ մեր առավել մերձեցմանը: Աշխարհաքաղաքական փոփոխությունների կոնտեքստ չենք տեսնում... Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել»: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց. «Խոսքը հիմիկվա մասին է, որովհետև գործընթացը երբ սկսում է, մի որոշակի փուլում ենթադրելու է նաև անդամակցության հայտ ներկայացնել»: Հիշեցնենք՝ քննարկվում է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
